Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

ՈՒ՞մ ուղղությամբ է կրակելու Հարկադիրը

ՈՒ՞մ ուղղությամբ է կրակելու Հարկադիրը
19.10.2026 | 12:18

Այսուհետ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում աշխատող պայմանական թորոսյանարմենները կրակելու են։ Ու՞մ ուղղությամբ։ Անհայտ է, սակայն՝ կռահելի։ Խնդիրն այն է, որ Հարկադիրի պայմանական թորոսյանարմենները գրաճանաչությամբ չեն փայլում, հետևաբար՝ չեն կարողանում գրագետ զրուցել քաղաքացիների հետ։ Բացի դրանից՝ Հարկադիրից անձամբ մարդ եմ ճանաչում, ով ինձ վստահեցնում էր, որ վարույթներից մեկի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի հետ «բլիժնի բոյ» էր մտել (ի դեպ, վերջինս այդ «բլիժնի բոյը» պարտվեց)։ Այնուամենայնիվ, Հարկադիրի պայմանական թորոսյանարմեններն իրենց «բլիժնի բոյերը» հիմնականում անցկացնում են ոչ թե պետական կառույցների, այլ Հայաստանի հերոս-հարկատուների (ըստ Նիկոլ Փաշինյանի) հետ։ Վերջիններիս օդի և ջրի պես հաղթանակ է անհրաժեշտ։ Եվ քանի որ նրանք հիմնականում խայտառակվել են գրաճանաչության և «բլիժնի բոյի» ասպարեզներում, ապա մնում է կրակել սովորել։


Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 2593

Մեկնաբանություններ